«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը և խմբակցության պատգամավորները սեպտեմբերի 24-ին հանդիպել են Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գլխավոր քարտուղար Դոլորս Մոնտսերատի գլխավորած պատվիրակության հետ։

Քննարկվել են ԵԺԿ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Հյուրերը հետաքրքրվել են Հայաստանի ընտրական գործընթացների իրականացման առանձնահատկություններով, Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի բարեփոխումներով, կուսակցությունների ֆինանսական թափանցիկությամբ, ինչպես նաև կուսակցություններում կանանց ներգրավվածության հարցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *