Բաքուն հայկական կողմին նոր մեղադրանքներ է ներկայացրել՝ այս անգամ պնդելով, թե Դադիվանքից իբրև գողացվել են խաչքարեր, որմնանկարներ և մշակութային այլ արժեքներ:
Ադրբեջանական կողմն այս հարցով դիմել է նույնիսկ Ինտերպոլին: Մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային կոնվենցիաներով հանցագործություն է, պետք է կանգնեցվի, այս խնդրանքով էին Արցախի նախկին նախարարները դիմել Կրթության նախարարին։ Իշխանությունը լռում է, արձագանք չկա նույնիկս նախարարնեի դիմումին։ Արցախում հայկական հետքը ջնջելու քաղաքականության շրջանակում հայկական եկեղեցիներում պարբերաբար կազմակերպվում են այսպես կոչված աղվանա-ուդիական ծեսեր:
Լեռնիկ Հովհաննիսյանը բարձրացնում է առանցքային հարց՝ ովքեր են այդ ծեսեր իրականացնողները և ինչ ուղղորդմամբ են արվում: Միջազգային կառույցները ևս լուռ են: Փաստացի, ինչպես արցախահայերի վերադարձի իրավունքը, այնպես էլ մշակութային ժառանգության պահպանության հիմնախնդիրը բախվում են անտարբերության պատին, ինչը պահանջում է համընդհանուր միասնություն, որն այսօր, ցավոք, բացակայում է:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամալյա Առաքելյան