Վարչապետը հանդիպել է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավարի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսավորման կորպորացիայի ներդրումների ղեկավար Քոնոր Քոլմանի հետ:
Այս մասին վարչապետը հայտնել է սոցցանցի իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։