Մակունցն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար հետ TRIPP-ին վերաբերող քննարկում է ունեցել

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ․ հայտնում են կառավարությունից։

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը:

Մտքեր են փոխանակվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրությունում:

Մակունցն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար հետ TRIPP-ին վերաբերող քննարկում է ունեցել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *