Գոհար Ղումաշյանի գործով հարցաքննվել է 104-ամյա վետերանը․ «Փաստինֆո»

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի և Սիմոն Եսայանի գործով դատական նիստը։ «Փաստինֆո» -ի հաղորդմամբ՝ այսօրվա դատական նիստում տեսակապի միջոցով որպես վկա հարցաքննվել է Հայրենական մեծ պատերազմի 104-ամյա վետերան Ռոզալյա Աբգարյանը։ Տիկին Ռոզալյան, ով լսողության խնդիրներ ունի, պատմեց, որ Գոհար Ղումաշյանին և Սիմոն Եսայանին ճանաչում է։

Թե երբ է ծանոթացել Գոհար Ղումաշյանի և Սիմոն Եսայանի հետ, ինչ հանգամանքներում՝ նա պատասխանեց, որ Ղումաշյանի հետ ավելի վաղուց է ծանոթ, քան Սիմոնյանի՝ ավելի քան տասը տարի առաջ։ Նրանց հետ լավ հարաբերություններ են ունեցել, Ղումաշյանը նվերներ էր բերում ծննդյան համար, բայց միշտ ուշացմամբ։

«1923թ․ եմ, ես արդեն 104-րդ տարվա մեջ եմ արդեն, հունիսի 17-ին»։ Ինչ վերաբերում է հեռուստացույց նվիրելու խոստմանը, ապա ըստ վկայի՝ նման խոստում տրվել է վեց ամիս առաջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *