ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի չափանիշների միջև տարբերությունը կփոխհատուցեն Հայաստանի հարկատուները․ ՌԴ ԱԽ

ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի չափանիշների միջև տարբերությունը կփոխհատուցեն Հայաստանի հարկատուները։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։

«Մեր ռազմական տնտեսագետների գնահատմամբ՝ ՆԱՏՕ-ի չափանիշները միշտ թանկ են և ամենևին էլ միշտ արդյունավետ չեն»,– նշել է նա։

Սալյուկովը թվեր է ներկայացրել․ «ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության համախառն բյուջեի համար 2025 թվականին ծախսվել է 1 տրիլիոն 626 միլիարդ 630 միլիոն դոլար։ ՆԱՏՕ-ի զորքերի 3 միլիոն 304 հազար մարդ թվաքանակի դեպքում մեկ զինծառայողի հաշվով տարեկան ծախսը կազմել է մոտ 493 հազար դոլար։ Հայաստանի ռազմական բյուջեն նույն՝ 2025 թվականին կազմել է 1 միլիարդ 713 միլիոն դոլար»։

Նա ընդգծել է, որ «Հայաստանի զինված ուժերի 65 հազար մարդ թվաքանակի դեպքում մեկ զինծառայողի հաշվով տարեկան ծախսվել է 26 հազար դոլար, ինչը 19 անգամ պակաս է»։

«Եվ այդ տարբերությունը ստիպված կլինեն լրացնել Հայաստանի հարկատուների հաշվին»,– հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *