ԱԺ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը մի քանի պարզ հարց է հղել՝ պետական եկամուտների, թաղման նպաստի և պետական պարտքի մասին․
«ՊԵԿ-ի տվյալներով՝ 2026-ի առաջին կիսամյակում պետությունը հավաքագրել է 1 տրլն 556 մլրդ դրամ հարկային եկամուտ և պետական տուրք՝ ծրագիրը գերակատարելով 94.2 մլրդ դրամով։
Միաժամանակ կառավարությունը պատրաստվում է փոխել թաղման նպաստի համակարգը՝ այն ավելի հասցեական դարձնելով։
Եթե պետական եկամուտները գերակատարվում են, ինչո՞ւ է անհրաժեշտ սահմանափակել սոցիալական այդ վճարը։
Եթե եկամուտներն աճում են, ինչո՞ւ է աճում նաև պետական պարտքը։
2026-ին պետական պարտքի մակարդակը նախատեսվում է մոտ 6.3 տրլն դրամ։
Ուրեմն պարզ հարց՝ լրացուցիչ հավաքագրված միլիարդներն ո՞ւր են ուղղվում, և պետական եկամուտների աճից ի՞նչ իրական օգուտ է ստանում քաղաքացին։
Հասարակությունը պարզապես ուզում է հստակ պատասխաններ և թվեր»։