Երևանի քաղաքապետարանը որոշել է խցանումների հարցը լուծել մարզաբնակների հաշվին, գրում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
«Մարզային ավտոբուսները չեն կարող մտնել Երևան։ Այսինքն ուսանողը պետք է հասնի Երևանին կից ավտոկայան և այլ փոխադրամիջոցով հասնի քաղաք։ Տրամաբանության գուռու Երևանի քաղաքապետարանը չի մտածել, որ եղած տրանսպորտը չի կարող բավարարել, հետևաբար ուսանողները պետք է տաքսիով հասնեն համալսարան։ Արդյունքում վիճակը ավելի կվատթարանա։
Բացի ուսանողներից մայրաքաղաք գալիս են նաև աշխատելու, ծառայություններից օգտվելու և այլ նպատակներով։ Մեքենայով մուտք գործելու համար առաջարկվում է գումար գանձել մարզաբնակ քաղաքացիներից։
Բացի ֆինանսական, լոգիստիկ խնդիրներից, սա խախտում է մարդու ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը։
Դե մետրո կառուցելու փոխարեն որոշել են ստիպել մարդկանց չտեղաշարժվել։ Իհարկե դա ավելի հեշտ է»,– նշել է Ղումաշյանը։