«Համեղ է»․ Մարթա Կոսը լավաշ է թխել

Այսօր մենք որոշում կայացրինք մեր շուկան բացել հայկական արտադրանքի գրեթե 80 տոկոսի համար՝ ծիրանից ու բալից մինչև լոլիկ և ծաղիկներ, գրել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հրապարակելով արխիվային կադրեր, որոնցում լավաշ թխում։

«Մենք ցանկանում ենք նոր հնարավորություններ ստեղծել հայ ֆերմերների և արտադրողների համար այն բանից հետո, երբ Ռուսաստանը սահմանափակեց մուտքն իր շուկա՝ Հայաստանի՝ ժողովրդավարական ճանապարհով Եվրոպային ավելի մոտենալու որոշումից հետո։

Արտադրանքներից մեկը նաև հայտնի հայկական լավաշն է։ Անցյալ տարի ես այցելեցի ավանդական հացատուն և տեսա, թե ինչպես է այն պատրաստվում։ Այն համեղ է։

Հաջորդ անգամ, երբ շաբաթական գնումներ կատարեք, ուշադրություն դարձրեք հայկական արտադրանքին։

Ձեր գնումների զամբյուղում փոքրիկ ընտրությունը կարող է օգնել հայ ֆերմերներին և արտադրողներին և աջակցել հայ ժողովրդի՝ սեփական ապագան ընտրելու իրավունքին»,– գրել է Կոսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *