Ղազախստանում զորավարժությունների ժամանակ զոհվածների թիվը հասել է 14-ի

Ղազախստանի Մանգիստաուի տարածաշրջանում
զորավարժությունների ժամանակ զոհված զինծառայողների թիվը հասել է 14-ի։ Այս մասին
հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ Ղազախստանի մերձկասպյան
Մանգիստաուի տարածաշրջանի ակիմատը (վարչակազմը) հաղորդագրություն էր տարածել. «Ճշգրիտ
տեղեկատվության համաձայն՝ մարտական-
ուսումնական խնդիրը
կատարելիս
օդերևութաբանական պայմանների կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով ծովը քշել-տարել է 17 զինծառայողների, որոնցից 12-ը զոհվել
են, երեքին հաջողվել է փրկել։ Մնացած երկու զինծառայողների որոնումները
շարունակվում են»:

Ղազախստանի ՊՆ-ի տեղեկատվության համաձայն՝
այժմ արդեն Կասպից ծովում որոնողական աշխատանքներն ավարտվել են, և հայտնաբերվել են
երկու անհետ կորած զինծառայողների մարմինները։

Համազգային սգի կապակցությամբ
Ղազախստանում կառավարական հաստատությունների վրա դրոշները խոնարհվել են, իսկ
ժամանցային միջոցառումները հետաձգվել կամ չեղարկվել։

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *