Կան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանում կան մի շարք նշաններ, որոնք կարող են վկայել նոր լայնածավալ մոբիլիզացիայի նախապատրաստման մասին։ 

TF1-ին և France 2-ին տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները, ըստ իրեն, կարող են պատրաստվել մոտ 300 հազար մարդու հավաքագրման՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։ «Սա մեզ համար բավական հավանական սցենար է թվում։ Նրանք սպասում էին իրենց ընտրություններին, որոնք արդեն անցկացվել են։ Այժմ հարցն այն է՝ Ռուսաստանը կհայտարարի՞ դրա մասին, թե՞ ամեն ինչ կանի առանց հրապարակային հայտարարության»,– ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնի խոսքով՝ Ռուսաստանի նպատակը կարող է լինել ամբողջ Դոնբասի գրավումը։ Նա նաև նշել է, որ ռուսական կողմը ներկայիս առաջխաղացման տեմպերի պահպանման դեպքում դրա համար կարող է ևս 1,5-2 տարի պահանջել։

Միաժամանակ Մակրոնը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում Ռուսաստանի կորուստները, իր գնահատմամբ, հասել են շուրջ 1,2 միլիոն սպանվածի և վիրավորի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *