Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Եմենի հութիները գործում են ինքնուրույն և Իրանից հրահանգներ չեն ստանում։
«Հութիները պատասխանատու են իրենց գործողությունների համար։ Նրանք մեզանից հրահանգներ չեն ստանում։ Մենք կապեր ունենք տարածաշրջանում դիմադրություն ցուցաբերող ուժերի հետ՝ հաշվի առնելով այն իրավիճակները, որոնք պարտադրվել են նրանց, սակայն համակարգված հարաբերություններ չկան»,- ասել է Փեզեշքիանը։
Հարցին, թե արդյոք Իրանը պատրաստ է հրաժարվել 60 տոկոս հարստացված ուրանից, Փեզեշքիանը պատասխանել է դրական՝ ընդգծելով, որ դա կարվի միջազգային իրավունքի և Միջուկային զենքի չտարածման պայմանագրի շրջանակում։ «Այո՛, միջազգային իրավունքի շրջանակներում՝ հիմնվելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի վրա։ Մենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևել»,– նշել է Իրանի նախագահը։