Շնաձկները կարող են ձայն լսել մոտ 76 մետր հեռավորությունից

Blacktip shark-ների վրա իրականացված նոր փորձը ցույց է տվել, որ նրանք կարող են հայտնաբերել ստորջրյա ձայներ գրեթե 250 ֆուտից՝ մոտ 76 մետրից։

Ավելին՝ շնաձկները ոչ միայն արձագանքել են ձայնին, այլև փոխել են շարժման ուղղությունը, այսինքն՝ կարողացել են որոշել ձայնի աղբյուրի ուղղությունը։

Հետազոտողները օգտագործել են ստորջրյա բարձրախոս, դրոն և ազատ լողացող շնաձկներ։ Սա համարվում է առաջին քանակական ապացույցներից մեկը, որ ազատ լողացող շնաձկները կարող են ձայն հայտնաբերել այդպիսի հեռավորությունից։

Այս մասին տեղեկանում ենք Florida Atlantic University-ից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *