Իտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համար


Աշխարհ


Իտալիայի նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել դպրոցներին վերաբերող օրենսդրական ակտը, որով նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համար։

«Սահմանվել է 30 տոկոսի սահմանափակում այն դասարանների համար, որտեղ սովորում են իտալերենին բավարար չափով չտիրապետող աշակերտներ։ Միաժամանակ նախատեսվել են ավելի մեծ հնարավորություններ՝ իտալերենը սովորելու համար, ինչպես նաև դպրոցներում բուրքայի և նիկաբի արգելք։

Սրանք գործիքներ են, որոնք ոչ թե բաժանում են, այլ նպաստում իրական ինտեգրմանը՝ կանխելով գետտոների ձևավորումը և բոլոր աշակերտների համար ապահովելով հավասար հնարավորություններ։

Սա այն ուղղությունն է, որով մենք մտադիր ենք շարունակել շարժվել․ դպրոց, որն ինտեգրում է՝ առանց կանոններից հրաժարվելու, աջակցում է առավել մեծ դժվարություններ ունեցողներին և բոլորի համար ստեղծում է հավասար պայմաններ՝ նույն մեկնարկային կետից սկսելու համար»,-հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *