Հայ դատը ներկուսակցական դատ չէ։ Հայ դատը Դաշնակցության կամ դաշնակցականների դատը չէ։ Հայ դատը բովանդակ հայ ժողովրդի արդարության դատն է. ՀՅԴ Հայ դատի համահայկական համաժողովին ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Հայ դատի գրասենյակը թիրախավորվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների կողմից»,-ասել է Սաղաթելյանը։
Նա տեղեկացրել է, որ խորհրդաժողովի ընթացքում քննարկելու են 3 հարց․
- Ինչպես չեզոքացնել Բաքվից Հայաստանին պարտադրվող նոր պահանջները, երբ ՀՀ իշխանությունը ոչ միայն չի դիմադրում, այլ պարտադրում է հայ հանրությանը։
- Ինչպես պաշտպանել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, այն, որ Արցախը Հայաստան է, պահպանել մեր մշակութային և կրոնական ժառանգությունը և քննարկել գերիների վերադարձի հարցը։
- Նպաստել Սփյուռքի և Հայաստանի միասնությանը։