Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնը քննադատել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում Հյուսիսային Կորեայի երկու ռազմագերիների Սեուլին փոխանցման մասին տեղեկությունը հրապարակելու համար։
Լի Ջե Մյոնի խոսքով՝ կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահել՝ գերիների և նրանց հարազատների համար հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով։ Նա նշել է, որ գերիների վերադարձը կարող է հետևանքներ ունենալ դիվանագիտության, ազգային անվտանգության և Կորեական թերակղզու իրավիճակի վրա։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտարարել են, որ Զելենսկին հրապարակել է միայն գերիների փոխանցման փաստը՝ առանց մանրամասների։ Կիևը նաև նշել է, որ փոխանցումն իրականացվել է Սեուլի հետ անմիջական երկխոսության շրջանակում։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը տեղեկություն չունի Հյուսիսային Կորեայի երկու գերիների՝ Հարավային Կորեային փոխանցման մասին։