Հանուն բնության, առողջական խնդիրներով փոքրիկների, մանկատան երեխաների և տարեցների, հանուն հավասար հնարավորությունների և անպաշտպան կենդանիների․ Իդրամն ընտրել էր հենց այս վեց ուղղությունները` անցկացնելու ոչ թե սովորական թիմբիլդինգ, այլ միջոցառում, որը կծառայի տարբեր ծրագրերի իրագործմանը։
Այստեղից էլ ծնվել է խորագիրը՝ «Բարի գործերի քաղաք» ։
Մտքի ու մկանների պայքար, որի ընթացքում թիմերը հարյուրավոր այդիքոիններ են վաստակում։ Իդրամ ընկերությունը այդիքոիները որոշակի փոխարժեքով կփոխարկի հայկական դրամի և ամեն ուղղությունը, վաստակած այդիքոիններին համապատասխան, աջակություն կստանա։
Այսպիսով իդրամցիների կուտակած յուրաքանչյուր միավոր կդառնա մի առանձին բարեգործական ֆոնդ։
Մանրամասն`տեսանյութում։