Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում


Աշխարհ


Ֆրանսիայում աճում է այն մարդկանց թիվը, որոնք չափահաս տարիքում գիտակցված որոշում են կայացնում կաթոլիկ դառնալու և մկրտություն ընդունելու մասին։

2026 թվականի Զատիկին Ֆրանսիայում մկրտվել է շուրջ 21 400 դեռահաս և չափահաս, ինչը վիճակագրության վարման ամբողջ ժամանակահատվածի ռեկորդային ցուցանիշն է։ 2025 թվականի համեմատ աճը կազմել է 28%, իսկ վերջին տասնամյակի համեմատ ցուցանիշը գրեթե եռապատկվել է։

Միևնույն ժամանակ շարունակվում է փոքր երեխաների մկրտությունների երկարաժամկետ նվազումը։ 2024 թվականին Ֆրանսիայում գրանցվել է մոտ 150 հազար մինչև երեք տարեկան երեխաների մկրտություն՝ 2000 թվականի շուրջ 380 հազարի դիմաց։

Փորձագետների գնահատմամբ՝ միտումը կարող է վկայել ավանդաբար փոխանցվող կաթոլիկությունից դեպի ավելի գիտակցված ընտրությամբ ձևավորվող հավատքի անցման մասին։ Աճող խմբերից ամենամեծը 18-25 տարեկաններն են։

Այս փոփոխությունները տեղի են ունենում Ֆրանսիայում շարունակվող աշխարհիկացման պայմաններում։ 2025 թվականին բնակչության 46%-ն իրեն կաթոլիկ է համարել, մինչդեռ 1960-ականների սկզբին այդ ցուցանիշը 85% էր։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *