Վրաց-ռուսական սահմանին մաքսային ընթացակարգերը վերսկսվել են Դարյալիի կիրճում հեղեղման վտանգի վերացումից հետո։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայությանը։
Ռուսաստան-Վրաստան սահմանին տարհանել են քաղաքացիներին և հսկիչ անցակետի աշխատակիցներին
««Կազբեգի» մաքսային անցակետում մաքսային հսկողության ընթացակարգերը լիովին վերականգնվել են։ Վրաստանի մաքսային սահմանին ապրանքների ներմուծում-արտահանումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց մաքսային հսկողության ընթացակարգերն անխոչընդոտ իրականացվում են երկու ուղղություններով», – ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է գերատեսչությունը, ըստ Շրջակա միջավայրի գործակալության տեղեկատվության՝ Դարյալիի կիրճում սպառնալիքը վերացել է։