Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով․ ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնատար անձինք, բազմահազար քաղաքացիներ և զբոսաշրջիկներ։
Համերգային կատարումներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, «Կարեն Սևակ» բենդը և այլ սիրված արտիստներ: