ՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճ


Բիզնես


2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 4.5%:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ.

  • շինարարություն՝ 23.8% աճ,
  • ծառայություններ՝ 11․4% աճ,
  • առևտրի շրջանառություն՝ 0․1% աճ,
  • արդյունաբերության ծավալը նվազել է 4․3%-ով։

2026 թ. օգոստոսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 9․8%-ով. արտահանումն աճել է 1․3%-ով, իսկ ներմուծումը՝ 14.9%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 4.4%:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *