Հրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերել


Հայաստան


Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող բացատրական աշխատանքի արդյունքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Հրազդան քաղաքի Երևանյան խճուղու հարակից ջերմոցների մոտ։ 

Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ և այլ զինամթերք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *