Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը


Հայաստան


ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը։

AirFest Armenia-ն վերադառնում է՝ ներկայացնելով ավիացիոն շոուներ, երաժշտություն, ընտանեկան ժամանց, հետաքրքիր փորձառություններ և ժամանցային այլ նախաձեռնություններ։

Փառատոնը կանցկացվի Եղվարդի թռիչքուղիում։ Ծրագրում նախատեսված են օդային շոուներ և ավիացիոն ցուցադրություններ, օդապարիկներ, ուղղաթիռներ և պարագլայդինգ, կենդանի երաժշտություն և DJ կատարումներ, ընտանեկան ակտիվություններ, սննդի գոտի և այլ միջոցառումներ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *