Իշխանությունները վաղուց են պատրաստվել սրան, որ մնանք առանց թեկնածու․ Սամվել Կարապետյան

«ՏԻՄ ընտրություններում, Ստեփանավանից բացի, մյուս համայնքներում թեկնածուներ ունենալո՞ւ եք, թե ոչ»,– նման հարց ուղղեց լրագրողը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին։

«Ինչ վերաբերվում է հոկտեմբերին կայանալիք ընտրություններին` տարբեր ձևաչափերով կմասնակցենք»,– պատասխանեց նա։

Սամվել Կարապետյանը հայտնեց, որ իշխանությունները փորձում են խոչընդոտել «Ուժեղ Հայաստանի» մասնակցությանը առաջիկա ընտրություններին։

«Մեր թեկնածուները կա’մ բանտում են, կա’մ տնային կալանքի տակ, կամ էլ վարչական հսկության։ Իշխանությունները վաղուց են պատրաստվել սրան, որ մնանք առանց թեկնածու։ Այս անգամ ավելի խելացի քայլերով կգնանք առաջ»,– նշեց նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *