Վարորդը ընթացքի ժամանակ հանկարծամահ է եղել

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը մինչև վթարի պահը հանկարծամահ է եղել։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *