Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ դրանց արտադրության ընթացքում խախտումների վերացման վերաբերյալ հաստատող փաստաթղթեր չեն ներկայացվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորում։
«Ռոսսելխոզնադզորին հայկական կողմը չի ներկայացրել ձկնամթերքի և կաթնամթերքի արտադրության ընթացքում խախտումների վերացման վերաբերյալ հաստատող փաստաթղթեր։ Հայաստանի տեսչական մարմնից ստացվել են միայն երաշխիքներ և միջնորդություններ։ Սա բավարար չէ սահմանափակումները վերացնելու համար։ Տեղեկությունն ուղարկվել է հայկական կողմին», — ասվում է հաղորդագրության մեջ։