Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիային

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Երևանում 2:0 հաշվով հաղթեց Լատվիային։

Գոլերը 31-րդ րոպեին խփեց Գեորգի Հարությունյանը, իսկ 75-րդ րոպեին՝ Արթուր Ղարիբյանը։ Երկուսի համար էլ սա Հայաստանի հավաքականի կազմում առաջին գոլն էր։

Գոլային փոխանցումների հեղինակներ դարձան Էդուարդ Սպերցյանը և Ժիրայր Շաղոյանը։

Հաջորդ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Չեռնոգորիայի դեմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *