Զելենսկին հերթական անգամ մերժել է Զելենսկիին

Դոնալդ Թրամփը Վոլոդիմիր Զելենսկիին կոչ է արել Մոսկվայում հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ գրում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Չնայած նախկինում ստացած մերժումներին՝ այս շաբաթ Դոնալդ Թրամփը Զելենսկիին կրկին կոչ է արել մեկնել Մոսկվա և հանդիպել Պուտինին։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու ԱՄՆ-ի ձգտումների ֆոնին»,- գրել է լրատվամիջոցը։

Ուկրաինայի առաջնորդին, ըստ հրապարակման, վրդովեցրել է Թրամփի առաջարկը։

Նշենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Վոլոդիմիր Զելենսկիին ընդունել Մոսկվայում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *