Ինչո՞ւ Հայաստանի դրոշը ներկայացված չէր Միրզոյան-Բայրամով հանդիպմանը

Նյու Յորքում ՀՀ ԱԳՄԱ նախարարության հրապարակած լուսանկարներից ակնհայտ երևում է, որ նախարար Արարատ Միրզոյանի բոլոր հանդիպումներում առկա է Հայաստանի և հանդիպման մյուս կողմի երկրի դրոշը, բացառությամբ ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից։

Armat Media-ն նախարարի խոսնակ Անի Բադալյանից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այդ հանգամանքը։

«Երկու երկրների արարողակարգերի միջև քննարկման արդյունքում այս պահին այդպես է որոշվել»,- մեզ հետ զրույցում ասաց Բադալյանը։

Նա հավելեց, որ բոլոր հանդիպումների մասին նախարարությունը հրապարակումներ արել է և որ կան հրապարակումներ որոնցում, բնականաբար, ներառված են նաև կադրեր՝ հանդիպումներից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *