Բայրամովը ՄԱԿ-ում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը դե ֆակտո հասել են խաղաղության

Հայաստանն ու Ադրբեջանն արդեն դե ֆակտո հասել են խաղաղության։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։

«Մենք արդեն դե ֆակտո հասել ենք խաղաղության»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ադրբեջանի ԱԳ նախարարի գնահատմամբ՝ խաղաղության օրակարգի առաջմղումը հնարավորություն է ստեղծում Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու, տրանսպորտային փոխկապակցվածությունը զարգացնելու և տնտեսական օգուտներ ստանալու համար։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *