Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել Կոնգրեսի հաստատած գրեթե 400 մլն դոլարի ռազմական օգնությունը։ Reuters-ի փոխանցմամբ՝ ֆինանսավորման հետ կապված գործընթացը նախատեսվում է ավարտել մինչև սեպտեմբերի 30-ը՝ ԱՄՆ ֆինանսական տարվա ավարտը։
400 մլն դոլարից 307 մլն դոլարի օգտագործումն արդեն հաստատվել է, իսկ մնացած 93 մլն դոլարի վերաբերյալ որոշումները նախատեսվում է վերջնականացնել մինչև սեպտեմբերի վերջ։
Ռազմական օգնության առաջին մատակարարումները սկսվել են սեպտեմբերին։ Փաթեթը ներառում է սպառազինություն, ռազմական տեխնիկա և զրահամեքենաների պահեստամասեր։ Մատակարարումների մի մասը կիրականացվի ավելի ուշ՝ մինչև 2029 թվականը։
Reuters-ի աղբյուրի համաձայն՝ այս օգնության փաթեթում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ նախատեսված չեն։