Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» 2 ամսով կալանավորվել է: Այս մասին տեղեկանում ենք Քրեական դատարանից:
Նշենք, որ կալանքի միջնորդության քննությունը մակագրվել էր դատավոր Մասիս Մելքոնյանին:
Երեկ էլ հայտնել էինք, որ կալանավորվել է «Զապ»-ը, նույն ինքը` Անդրանիկ Սողոյանը:
Հիշեցնենք, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող երկու անձինք ձերբակալվել էին սեպտեմբերի 22-ին, առերևույթ հանցագործություն կատարելու կասկածանքով: