Ադրբեջանը, գուցե, նաև հայտարարի, որ Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․ Տաթև Հայրապետյան

Այս տեմպերով, որ գնաց, շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․ Telegram-ի իր ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Իսկ իրականում Ադրբեջանն ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել, ընդ որում՝ ոչ միայն հայկական մշակութային ժառանգության, այլ՝ քրիստոնեության նկատմամբ առհասարակ։ Երեկվա հայտարարությունը, ուղղված Վրաստանի պատրիարքարանին, որտեղ կոչ էին անում չկրկնել Հայ եկեղեցու մոտեցումները կամ չհետևել նրա օրինակին, դրա վառ ապացույցներից է։ Դե, ձեռքի հետ էլ չեն մոռանում Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթի «ադրբեջանացման» մասին։ Այս «ինքնահնեցման»՝ զավեշտի հասնող գործընթացը ցույց է տալիս Ադրբեջանի՝ տարածաշրջանային սպառնալիք լինելու հանգամանքը, որը դեռևս քչերն են գիտակցում»,- նշում է նա:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *