ՌԴ-ն և Ուկրաինան գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել․ ռուսական կողմը հայտնել է զոհերի մասին

Գիշերը հարձակման է ենթարկվել Զապորոժիեի մարզը, ինչի հետևանքով զոհվել է խաղաղ 3 բնակիչ, 16-ամյա մեկ անչափահաս էլ վիրավորվել է։ Այդ մասին հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Եվգենի Բալիցկին․ գրում է РИА Новости-ն։

Նահանգապետի խոսքով՝ ուկրաինական զինուժն ԱԹՍ-ներով թիրախավորել է քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը։

Բալիցկին նշել է նաև, որ մարզի հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են ավելի քան 600 անօդաչու թռչող սարք։

Նշենք, որ ուկրաինական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ գիշերը ռուսական ԱԹՍ-ների հարձակման են ենթարկվել Կիևն ու Խարկովը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *