Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտաhրավեր չկա․ Փեզեշքիան

Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտահրավեր չկա։ Այս մասին CBS հեռուսաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Մոջթաբա Խամենեիի համար առողջական որևէ կոնկրետ ընթացիկ խնդիր կամ մարտահրավեր չկա: Վերջին անգամ, երբ մենք հանդիպեցինք ավելի քան յոթ ժամով, իհարկե, մենք սովոր չէինք այդքան ժամ նստած դիրքում լինելուն:

Մենք փոխում էինք անկյուններն ու դիրքերը: Մենք ոտքը ոտքին էինք գցում և այլն: Բայց, իհարկե, նա բավականաչափ առողջ էր, որպեսզի կարողանար դիմանալ այդ ժամերին այդ իրավիճակում:

Բժշկական տեսանկյունից նա լիովին առողջ է: Սա լսեք ինձանից՝ որպես բժշկի, և ընդունեք. նա որևէ խնդիր չունի»,- ասել է Փեզեշքիանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *