ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավար Իրինա Յոլյանը գրում է․
«Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է ադրբեջանցիների՝ իրենց նախկին բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի մասին։
Եթե Ադրբեջանը շարունակում է միջազգային հարթակներում ներկայացնել իր պահանջները, Հայաստանը նույնպես պարտավոր է ներկայացնել իր ժողովրդի իրավունքները։
Ալիևը կանգ չի առնում, և նրա ախորժակը պետք է զսպվի։ Ադրբեջանի զավթողական նկրտումները պետք է զսպվեն միջազգային հստակ երաշխիքներով։
Հենց այս մասին ենք մենք խոսում․ Հայաստանին պետք են ուժեղ և իրական միջազգային գործընկերներ, անվտանգության բազմաշերտ մեխանիզմներ և այնպիսի երաշխիքներ, որոնք կպաշտպանեն Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ժողովրդի անվտանգությունը։
Այս իշխանությունն ի վիճակի չէ դա ապահովելու։ Նրանք կարողացել են բերել անվերջանալի զիջումներ՝ առանց խաղաղության»։