ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ։
Նախարարները քննարկել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր:
Կարևորվել է բարձր տեխնոլոգիաների և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Արձանագրվել է զբոսաշրջության ոլորտում գրանցված աճող դինամիկան, ինչին նպաստում է նաև ռեզիդենտ դեսպանությունների հիմնումը:
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի շուրջ: