Լավրովը 2022 թվականից ի վեր առաջին անգամ հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարի հետ

ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Յոհանն Վադեֆուլը ավարտել են 4,5 տարվա ընթացքում առաջին հանդիպումը, հայտնում է «Ինտերֆաքս»-ի թղթակիցը։

Այն անցկացվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, և տևել է 22 րոպե։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումն անցկացվել է գերմանական կողմի նախաձեռնությամբ։

Սա Ռուսաստանի և Գերմանիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումն է 2022 թվականից ի վեր։ Այդ տարվա հունվարին Լավրովը Մոսկվայում հանդիպել էր այն ժամանակ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։ Հանդիպումից հետո վերջինս հայտարարել էր երկրների միջև տարաձայնությունների «հաստ թղթապանակի» մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *