Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների զինվորական ստորաբաժանումները ժամանել են Ռուսաստան՝ «Փոխգործակցություն-2026», «Որոնում-2026» և «Էշելոն-2026» զորավարժություններին մասնակցելու համար։
Մասնավորապես, Ռուսաստան են ժամանել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ստորաբաժանումները։
Հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններն անցկացվում են Կենտրոնական ռազմական օկրուգի «Չեբարկուլսկի» զորավարժարանում:
ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը ավելի վաղ հայտարարել էր, որ բոլոր զորավարժությունները կրում են պլանային բնույթ և «ուղղված չեն երրորդ երկրների դեմ»։