Հայաստանի տղամարդկանց հավաքականը Սամարղանդում ընթացող շախմատի 46-րդ օլիմպիադայում կրել է իր առաջին պարտությունը։ 10-րդ տուրի խաղում թիմը 0,5:3,5 հաշվով զիջել է մրցաշարի տանտերերին՝ Ուզբեկստանի հավաքականին։
Հայաստանին միակ կես միավորը բերել է Շանթ Սարգսյանը՝ ոչ-ոքի խաղալով Նոդիրբեկ Յակուբբոևի հետ։ Հայկ Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը պարտվել են իրենց պարտիաներում։
Պարտությունից հետո Հայաստանի հավաքականն ունի 15 թիմային միավոր, իսկ Ուզբեկստանը 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Առջևում Օլիմպիադայի վերջին՝ 11-րդ տուրն է։