Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացին։ Այս մասին նա ասել է «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում․ գրում է РИА Новости-ին։

Իրանի նախագահը դա պատճառաբանել է նրանով, որ Վաշինգտոնը բանակցություններից հետո, միևնույնն է, հարձակվում է Իրանի վրա ու ընդդեմ Թեհրանի պատժամիջոցներ սահմանում։

Իրանի նախագահի խոսքով՝ բանակցությունները պետք է հիմնված լինեն ձեռք բերված փոխըմբռնման վրա, և ԱՄՆ-ն պետք է հստակեցնի դիրքորոշումը։

Փեզեշքիանը նաև հարցականի տակ է դրել ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու անհրաժեշտությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *