Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունը կհասցնի ավարտին, Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգները կվերացվեն, և դա տեղի կունենա՝ անկախ ամեն ինչից, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«2022 թվականին սկսելով հատուկ ռազմական գործողությունը՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչներին Կիևի ռեժիմի կողմից ոչնչացումից պաշտպանելու համար, Ռուսաստանը շարունակում է պայքարել նրանց անվտանգության և իրավունքների համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության տառին և ոգուն լիովին համապատասխան։ Ճշմարտության և արդարության համար մեր պայքարը կհասցվի ավարտին», – ասել է Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ։
«Հատուկ ռազմական գործողության նպատակները ի կատար կածվեն, Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգները կվերացվեն, խաղաղ կյանքը կվերադառնա։ Դա տեղի կունենա՝ անկախ ամեն ինչից», – ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Եվրոպան անում է ամեն ինչ՝ խաղաղ գործընթացը խաթարելու համար։
«Գիտակցելով իրենց ջանքերի ապարդյունությունը՝ Եվրոպայում անում են ամեն ինչ՝ խաղաղ կարգավորմանը խոչընդոտելու և բանակցությունների հեռանկարները ձախողելու համար, որոնցով շատերն են շահագրգռված, այդ թվում՝ Թրամփի վարչակազմը», – ասել է նա։