Արմեն Մնացականյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով և գրավով

Դատարանը ռուսական «Արբատ» զորամիավորման անդամ, արցախցի Արմեն Մնացականյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով և գրավով, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Հիշեցնեմ, որ Ռուսաստանում հնչեցրած՝ «Հայաստանը պետք է մաքրել դավաճաններից և ազատագրել Արցախը» խոսքերի համար Արմեն Մնացականյանին և այլ անձանց, այդ թվում՝ «Սև Հովազ» զորամիավորման հրամանատար Սերոբ Գասպարյանին, մեղադրանքներ էին առաջադրվել սահմանադրական կարգի տապալման և իշխանության յուրացման փորձի համար։

Արմեն Մնացականյանը, որն արցախյան պատերազմի ակտիվ մասնակից է և մանկահասակ երեխաների հայր, շուրջ երկու տարի գտնվել է կալանքի տակ՝ այդ ընթացքում կորցնելով նաև հարազատ եղբորը, որն իր հերթին զոհվածի հայր էր։

Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 10-ին, նա ձերբակալվել էր Հայաստան ժամանելուց անմիջապես հետո, երբ եկել էր մասնակցելու եղբորորդու զոհվելու տարելիցի հիշատակի արարողությանը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Երիցյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *