Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանը գտնվում է բարդ իրավիճակում։
Ֆիդանն այս մասին ասել է Նյու Յորքում՝ պատասխանելով թուրքական լրատվամիջոցների հարցերին։
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ ԱՄՆ-ում իրանցի իր գործընկեր Աբբաս Արաղչիի և ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ կարծիքներ են փոխանակել Իրանի առաջարկած փաթեթի վերաբերյալ։
Ֆիդանը նշել է, որ քննարկվել են Իրանի առաջարկած փաթեթը և Հորմուզի նեղուցի հնարավորինս արագ բացման պայմանները։
Նախարարը ընդգծել է Իրանի ներկայիս իրավիճակի բարդությունը։
«Իրանն իսկապես գտնվում է բարդ իրավիճակում։ Կան պատժամիջոցներ, պատերազմի սպառնալիք, հարձակումներ և ռազմական գործողություններ։ Միևնույն ժամանակ, կան նաև Իրանի կողմից առաջ քաշված որոշակի դիրքորոշումներ։
Մենք մանրամասն քննարկեցինք, թե ինչպես կարելի է այլ կերպ լուծել այս հարցերը, ինչպես հնարավորինս կարճ ժամկետում հասնել խաղաղության և կանխել պատերազմի տարածումը տարածաշրջանում», – նշել է Հաքան Ֆիդանը։