Հարավային Կովկասի վարկանիշային քարտեզը՝ միջազգային հեղինակավոր կառույցների գնահատմամբ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող գործընթացներին գնահատականներ են տալիս վարկանշային կազմակերպությունները։ Ցուցանիշները հատկապես կարևոր են ներդրողների համար, քանի որ թույլ են տալիս որոշել՝ արդյոք տվյալ երկիրը կարող է դիտարկվել որպես հուսալի գործընկեր, թե ոչ։

Սույն վերլուծությունում դիտարկենք Fitch Ratings, S&P Global Ratings և Moody’s վարկանշային կազմակերպությունների կողմից Հարավային Կովկասի երեք տնտեսություններին տրված գնահատականները՝ 2025-2026թթ. ժամանակահատվածում, ամսական կտրվածքով․

Ինչպես ցույց են տալիս վիճակագրական և պաշտոնական վարկանիշային տվյալները, 2026թ․ փետրվարին S&P Global Ratings-ը Հայաստանին տվել է «BB-» վարկանիշը՝ հետագայում դրա բարձրացման միտումով։

2026թ․ հունվարին գրեթե նույն գնահատականն է վերահաստատել նաև Fitch Ratings-ը՝ պահպանելով Հայաստանի «BB-» վարկանիշը և վերանայելով հեռանկարը դեպի դրական։ 

Ադրբեջանի մասով 2026թ․ ընթացքում այս աղբյուրներով նոր խոշոր սուվերեն գնահատականները դեռևս սահմանափակ են, մինչդեռ ամենավերջին կարևոր թարմացումներից մեկը հրապարակվել է 2025թ․ դեկտեմբերին. S&P Global Ratings-ը վերահաստատել է Ադրբեջանի «BB+» վարկանիշը և միաժամանակ հեռանկարը վերանայել դեպի բարձրացման՝ դրական ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Fitch Ratings-ը 2025թ․ հունիսին Ադրբեջանին տվել էր ավելի բարձր՝ «BBB-» սուվերեն վարկանիշ՝ կայուն հեռանկարով, իսկ Moody’s-ը 2025թ․ հուլիսին բարձրացրել էր Ադրբեջանի գնահատականը մինչև «Baa3»՝ դրական հեռանկարով։

Վրաստանի պարագայում 2026թ․ հունվարին իրենց վարկանիշներն են տվել S&P Global Ratings-ը՝ «BB», նվազման միտումով, և Moody’s-ը՝ «Ba2»` առանց որևէ կանխատեսումների։

Այս տվյալները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում վարկանիշային պատկերն ամբողջովին միատարր չէ։

Հայաստանը շարունակում է մնալ «BB-» մակարդակում, բայց արդեն դրական սպասումներով։

Ադրբեջանը միջազգային տարբեր գործակալությունների գնահատականներով պահպանում է համեմատաբար ավելի բարձր դիրքեր, իսկ Վրաստանը դեռևս ունի «BB» / «Ba2» տիրույթում գնահատականներ՝ կախված գործակալությունից և գնահատման մեթոդաբանությունից։

Դա նշանակում է, որ տարածաշրջանի երեք երկրներն էլ շարունակում են գտնվել միջազգային ֆինանսական շուկաների ուշադրության կենտրոնում, սակայն նրանց նկատմամբ վստահության աստիճանը, ռիսկերի ընկալումն ու հետագա սպասումները շարունակում են զգալիորեն տարբերվել։ 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *