44-օրյա պատերազմի հերոս, հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրված ժամկետային զինծառայող Էրիկ Գալստյանի մայրը՝ Արուս Գալստյանը, հերոս որդու մասին հիշողություններով է կիսվել․
«Վեց տարի առաջ, կյանքիս ամենաերջանիկ երջանիկ օրն էր…
Սեր կար, կյանք, ժպիտ…26.09.2020թ
Զինվոր Որդուս ձայնը ամենաքաղցր ու ապրեցնողն էր,որ պարտադիր առավոտ վաղ զանգում ու ասում էր.
֊Բարի լույս մերսսսս…
֊Բարի լույս ԲԱԼԵՍՍՍ…
Վեց տարի…
27.09.2020 44֊օրյա պատերազմ…
փոխվեց կյանքիս բոլոր գույները ու ինձ մնաց միայն սևը ու սիրուն Հերոսի մայր՝ ՀԵՐՈՍԱՄԱՅՐ կոչումը»: