Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից. նախագահը հրամանագիր է ստորագրել

Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զոհվելուց հետո:

Հրամանագիրը ստորագրել է նախագահ Տոկաևը:

«Կասպիական պաշտպանություն-2026» զորավարժությունների ժամանակ սեպտեմբերի 24-ին եղանակի կտրուկ վատթարացման և քամու ուժգնացման պատճառով 17 ռազմական նավաստի է ծովն ընկել:

Նրանցից երեքը փրկվել են, 14 մարդ մահացել է։ Հարուցված քրգործի շրջանակում ավելի վաղ ձերբակալվել էր 5 բարձրաստիճան զինվորական։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *