Սեպտեմբերի 23-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել է Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Անի Հ.-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել օգոստոսի 3-ին Դավթաշենում գործող Reebok Sports Club Armenia կենտրոնի, ով նույն օրը նշված կենտրոնում անզգուշաբար ընկել էր լողավազանի մեջ։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։