Տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Երեք տիեզերական գործակալությունների չորս տիեզերագնացներ ոչ շուտ, քան 2027 թվականի գարնանը կմեկնեն Միջազգային տիեզերակայան՝ «NASA»-ի և SpaceX-ի Crew-14 առաքելության շրջանակում երկարաժամկետ գիտական առաքելություն իրականացնելու նպատակով։

«NASA»-ի տիեզերագնացներ Քեյլա Բարոնը և Քրիս Բիրչը կլինեն տիեզերանավի հրամանատարն ու օդաչուն։ Նրանց կմիանան JAXA-ի (Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալություն) տիեզերագնաց Մակոտո Սուվան և «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը՝ որպես առաքելության մասնագետներ։ Տիեզերակայան հասնելուց հետո Crew-14-ի անձնակազմը կմիանա կայանի 75-րդ և 76-րդ արշավախմբերի անձնակազմերին։

ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը (NASA) հայտնում է, որ նրանք կիրականացնեն գիտական հետազոտություններ և կփորձարկեն տեխնոլոգիաներ, որոնք կօգնեն նախապատրաստվել Լուսնի և Մարսի ապագա հետազոտական առաքելություններին։

Այս առաքելությունը Կիվիրյանի համար կլինի առաջին թռիչքը դեպի տիեզերակայան։ Նա 2010 թվականին 2010 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի Սուվորովի անվան ռազմական դպրոցը, այնուհետև սովորել Բալթյան պետական տեխնիկական համալսարանում։ 2015 թվականին նա ստացել է հրթիռային ինժեների գիտական աստիճան, ինչպես նաև անցել է համակարգչային կառավարմամբ հաստոցների շահագործման ուսուցում։

2021 թվականին Կիվիրյանն ընդգրկվել է Յուրի Գագարինի անվան տիեզերագնացների ուսումնական կենտրոնի տիեզերագնացների կորպուսում։ 2023 թվականից նա ծառայել է որպես փորձարկող տիեզերագնաց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *