Ուզբեկստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադայում

Ուզբեկստանի տղամարդկանց հավաքականը դարձել է Սամարղանդում անցկացված շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։

Եզրափակիչ տուրում Հնդկաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հունգարիայի թիմի հետ (2-2), որից հետո Ուզբեկստանի շախմատիստները վաղաժամ ապահովել են աղյուսակի առաջին տեղը՝ անկախ Ուկրաինայի հավաքականի դեմ խաղի արդյունքից (2,5-1,5)։

11 տուրերի արդյունքներով Ուզբեկստանի հավաքականը վաստակել է 20 միավոր։ Երկրորդը դարձել է Հնդկաստանի հավաքականը (18 միավոր), իսկ երրորդ տեղում հայտնվել են գերմանացիները (18)։

2026 թվականի կանանց շախմատի օլիմպիադայի հաղթող է դարձել Չինաստանի հավաքականը, որը եզրափակիչ տուրում հաղթել է Վիետնամի հավաքականին և մրցաշարն ավարտել 20 միավորով։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի հավաքականը (18), երրորդը՝ ԱՄՆ-ի թիմը (17)։

Շախմատի համաշխարհային օլիմպիադան անցկացվել է սեպտեմբերի 16-ից 27-ը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *